armnoc.am Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հրապարակել է այն բռնցքամարտիկների անուններն, ովքեր կմասնակցեն Մինսկի՝ Լիվենցևի հուշամրցաշարին և Սոֆիայի՝ Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:

Մարզիչ Արման Հարությունյանի ղեկավարությամբ Լիվենցևի մրցաշարին կմասնակցեն Կարեն Տոնականյանը (60 կգ), Գոռ Երիցյանը, Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Նիկոլ Հարությունովը (81կգ, խմբ. նա հավաքականին կմիանա Մոսկվայից ), Հենրիկ Սարգսյանը և Ռաֆայել Սիմոնյանը (91կգ):

Նարեկ Աբգարյանը (52 կգ), Արամ Ավագյանը (56 կգ), Սամվել Բարսեղյանը (60 կգ), Հովհաննես Բաչկովը (64 կգ), Արման Դարչինյանը (69 կգ), Արման Հովիկյանը (75 կգ), Նարեկ Մանասյանը (91 կգ) և Անուշ Գրիգորյանը (51 կգ) բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի ղեկավարությամբ կմասնակցեն Ստրանջայի 67-րդ միջազգային մրցաշարին:

Մինսկի մրցաշարը կկայանա փետրվարի 1-6-ը, իսկ Սոֆիայի մրցաշարը կանցկացվի փետրվարի 22-29-ը: