Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհարն Հարությունյանը հաղթանակով մեկնարկեց աշխարհի առաջնությունում:
Հարությունյանը մենամարտում էր հոնդուրասցի Ջեֆրի Բենիտո Մեհիայի հետ և առանց մեծ դժվարության հաղթեց նրան: Հայ ըմբիշն առավելության հասավ 9:0 հաշվով: Հարությունյանի հաջորդ մրցակից 1/16 եզրափակչում կլինի Մաթիաս Վլադիմիրը:
Աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը կմենամարտեն նաև աշխարհի գործող չեմպիոններ Արսեն Ջուլֆալակյանը և Արթուր Ալեքսանյանը: