Ծաղկաձորում ընթացող շախմատային միջազգային մրցաշարում կայացան 4-րդ տուրի պարտիաները:
Հայաստանի ներկայացուցիչներից` Ռաֆայել Վահանյանը ոչ-ոքի խաղաց, իսկ Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց: Հովիկ Հայրապետյանը, Արամ Հակոբյանը հաղթանակներ տոնեցին այս տուրում:
Այս տուրից հետո 4 հնարավորից 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը Վիտալի Բերնադսկին է: