Հայաստանից ընթացիկ տարում ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 45 620 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 27 287 տոննայի դիմաց:

 

 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հուլիսի 20-ի դրությամբ արտահանվել է 18 787 տոննա ծիրան' նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:

 

 

Հայաստանից հուլիսի 20-ի դրությամբ արտահանվել է 1830 տոննա կեռաս' նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: