Հայաստանից ընթացիկ տարում ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 43 400 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն' նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 26 847 տոննայի դիմաց:
Հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 17 186 տոննա ծիրան՝ նախորդ ամբողջ տարվա 1791 տոննայի դիմաց:
Հայաստանից հուլիսի 14-ի դրությամբ արտահանվել է 1589 տոննա կեռաս՝ նախորդ ամբողջ տարվա 370 տոննայի դիմաց: Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, Վրաստան, ԱՄԷ, Շվեյցարիա, Չեխիա, Նորվեգիա, Քուվեյթ: