Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 20-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ եւ հանդիպել համայնքի բնակիչների հետ: Ինչպես տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են գյուղում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները:
Նախագահ Սահակյանը նշել է, որ Վանքը հանրապետության ամենադինամիկ զարգացող գյուղերից մեկն է, որն արդեն դարձել է ճանաչված զբոսաշրջային կենտրոն' հավելելով, որ համայնքում այսուհետ էլ կիրականացվեն տարբեր ծրագրեր: