Ադրբեջանական ԶԼՄ-ները տնտեսապես ամբողջությամբ կախված են իշխանությունների ֆինանսավորումից և որպես դրա արդյունք վերածվել են քարոզչական միջոցի ու այլեւս չեն կրում այն ֆունկցիան, որը նրանց համար սահմանված է ԶԼՄ-ների եւ Լրագրողի պրոֆեսիոնալ էթիկական օրենքներով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է «Թուրան»-ն ադրբեջանական ԶԼՄ-ների գործունեության վերաբերյալ վերլուծության մեջ:
«Ադրբեջանի մեդիագովազդի եւ ՀՆԱ-ի հարաբերությունը կազմում է 0,034 տոկոս: 2005 թվականին այդ ցուցանիշը հավասար էր 0,14-ի: Սա խոսում է այն մասին, որ տպագիր եւ օնլայն մամուլը չի կարող ինքնաֆինանսավորվել եւ ամբողջությամբ կախված է արտաքին ֆինանսավորումից: Ադրբեջանում պետության կողմից ֆինասավորվող ԶԼՄ-ների թիվը չի գերազանցում 30-ը, որոնց համար պետությունը տարեկան 3 մլն դոլար է հատկացնում: Սակայն բնական է, որ ֆինանսավորման այդ չափը բավարար չէ լրագրողներին եւ այլ աշխատողներին աշխատավարձ տալու եւ այլ ծախսեր հոգալու համար: Ադրբեջանում իրականում 2 50 տպագիր եւ օնլայն ԶԼՄ կա, որոնց' պետության կողմից անօրինական ֆինանսավորումը կարող է հասնել տասնյակ միլիոնավոր դոլարների:
Զարգացած մեդիագովազդային շուկան հանդիսանում է ազատ եւ լիբերալ տնտեսության բաղկացուցիչ մասը, ինչին չի պատկանում Ադրբեջանի տնտեսությունը: Ադրբեջանում միջազգային չափանիշներին համապատասխանող մեդիագովազդային շուկայի կայացումը հնարավոր է միայն ապրանքների եւ ծառայությունների արտադրողների, հատկապես փոքր եւ միջին բիզնեսի բարձր տնտեսական ազատության, արդար եւ բարձր մրցակցության դեպքում, ինչը հանդիսանում է զարգացած երկրների տնտեսությունների շարժիչ ուժը: Իսկ դա հնարավոր չէ առանց պետության կառավարման դեմոկրատական համակարգի ստեղծման, որÕ « ինստիտուտներից մեկն էլ հանդիսանում են անկախ ԶԼՄ-ները», -ընդգծում է թերթը: