Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի «Ալաշկերտ» - «Կայրաթ» հանդիպման նախօրեին կայացած մամուլի ասուլիսում երևանյան թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը պատասխանեց լրագրողների հարցերին: Նշելով, որ թիմը անմնացորդ ֆուտբոլ է խաղացել: Ֆուտբոլիստները նորմալ վիճակում են թե՛ հոգեբանորեն, թե՛ ֆիզիկապես:
Այն հարցերին, թե կազմի և մարտավարության հարցում ի՞նչ փոփոխություններ կլինեն վաղվա խաղում:Մոտիվացիա համարո՞ւմ եք հաղթանակը և միավոր վաստակելը ՈւԵՖԱ-ի վարկանիշում: Մարզիչը պատասխանեց.
«Խաղալու ենք 2 հարձակվողով, քանզի կորցնելու ոչինչ չունենք: Իրականում, մենք առավելագույնն արել ենք ու մեկ խաղում առավելագույնն անելու ենք: Ամենակարևոր գործոնը կլինի ֆուտբոլիստների անմնացորդ նվիրումն ու հաղթանակի մեծ ձգտումը: Այսպես ասեմ, մենք մոտիվացված ենք... խաղալու ենք հաղթանակի համար: Պետք է իրատեսորեն նաև և վաղը կտեսնենք, թե ինչ կլինի»:
Եվ վերջում հավելեց, որ 10 տարի հետո 5 միլիոն դոլար բյուջեով ակումբ ունենալը դա մեծ հաջողություն կլինի հայկական ֆուտբոլի համար: Ինչ խոսք, ակումբային ֆուտբոլով մենք հետ ենք: