Հայաստան կատարած այցելությունից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 23-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը կքննարկեն Ադրբեջանի իշխանությունների հետ: Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Այսօր Բաքվում հանդիպումներ կլինեն նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում բանակցային կարգավորումը հնարավոր է»,- նշել է Ուորլիքը: