ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանել են Վիեննա' քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Մենք Վիեննայում ենք' քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ԵԱՀԿ գրասենյակում' անդամ-պետությունների հետ: Դրան կհաջորդի կարևոր այց տարածաշրջան' քննարկելու հիմնախնդրի կարգավորման հարցը»,- գրել է Ուորլիքը:

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կայցելեն փետրվարի 17-ին և հանդիպումներ կունենան ՀՀ նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Հայաստանյան այցից առաջ նրանք կլինեն Ադրբեջանում: