Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկումներ կիրականացնեն Վաշինգտոնում: Այս մասին Թվիթերի իր միկրոկլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Մինսկի խմբի համանախագահները Վաշինգտոնում են, որտեղ հանդիպումներ են անցկացնելու ԱՄՆ պետդեպարտամենտում, պաշտպանության գերատեսչությունում և Անվտանգության ազգային խորհրդում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը»,- գրել է Ուորլիքը: