ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան) և Պիեր Անդրիուն (Ֆրանսիա) կհանդիպեն Բեռլինում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

 

«Այսօր մեկնում եմ Բեռլին: Համանախագահները կհանդիպեն գերմանացի պաշտոնյաների հետ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,- գրել է Ուորլիքը:

 

Համանախագահները պարբերաբար Մինսկի խմբի անդամ երկրներին տեղեկացնում են բանակցությունների ընթացքի մասին: ՄԽ անդամներ են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Թուրքիան, նաեւ Հայաստանն ու Ադրբեջանը: