Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի անվան հրապարակի շրջանաձև երթևեկության հատվածում 2015 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

 

Համապատասխան ճանապարհային նշաններով և գծանշումներով երթևեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթևեկության առավելություն կունենան հրապարակի շրջանա ձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները. հարակից փողոցներից շրջանաձև երթևեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձև երթևեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին: