Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

 

ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ Պուշկինի փողոցի՝ Աբովյան և Հին Երևանցու փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը կլինի երկկողմանի, իսկ Հին Երևանցու փողոցի երթևեկությունը Պուշկին և Տերյան փողոցների հատվածում կլինի միակողմանի՝ Պուշկինի փողոցից Տերյան փողոցի ուղղությամբ: