Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք է դարձել Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը, ով փոխարինել է երջանկահիշատակ Ներսես Պետրոս 19-րդ Թարմունուն: Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը մինչ 2013 թվականի ապրիլը Ֆրանսիայի հայ կաթոլիկների եպիսկոպոսն էր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Nouvelles d'Arménie ամսագիրը: Պատրիարքը կվերանվանվի' Ամենապատիվ Տեր Գրիգոր-Պետրոս 20-րդ Կապրոյան կաթողիկոս-պատրիարքի: Պաշտոնին հաստատվելու արարողությունը տեղի կունենա օգոստոսի 9-ին Լիբանանում:

 

 

Գրիգոր Կապրոյանը ծնվել է 1934 թվականի նոյեմբերի 15-ին Սիրիայի Հալեպ քաղաքում: Նա քահանա է կարգադրվել 1959-ի մարտի 28-ին, եպիսկոպոս դարձել՝ 1977 թվականին:

 

 

Հունիսի 25-ին կյանքի 75-րդ տարում վախճանվել է Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Ներսես Պետրոս ԺԹ Թարմունին: Ներսես Պետրոս ԺԹ-ն ծնվել էր 1940 թվականի հունվարի 17-ին Կահիրեում: 1999 թվականից նա զբաղեցնում էր Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս-Պատրիարքի պաշտոնը: