Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հերթական անգամ անդրադարձել է իր և թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի հարաբերություններին:

«Մենք լավ հարաբերություններ ունենք, եթե ինչ-որ մեկը մարզմանը բարկանում է, սակայն կատարում է իր աշխատանքը, այդ դեպքում ոչ մի սարսափելի բան չկա, ամեն ինչ կարգին է»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

 

Նշենք, որ ավելի վաղ Ռոնալդուն թիմի մարզումների ժամանակ դժգոհություն է հայտնել, քանի որ մարզիչն արձանագրել է միայն թիմի պորտուգալացի խաղացողների խախտումները: