Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը և Առևտրի համաշխարհային կազմակերպության գործադիր տնօրեն Ռոբերտո Ազևեդոն ստորագրել են Ղազախստանի' ԱՀԿ-ին անդամակցելու արձանագրությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, ԱՀԿ գլխավոր խորհուրդը հուլիսի 27-ին միաձայն հաստատել է ԱՀԿ-ին Ղազախստանի անդամակցության փաթեթը: Ղա զախստանը պաշտոնապես ԱՀԿ 162-րդ անդամը կդառնա 2015 թվականի վերջին' փաստաթղթային բոլոր հարցերը կարգավորելուց հետո:
Արձանագրության ստորագրումից հետո Ազևեդոն Նազարբաևին է հանձնել Kazakhstan վերտառությամբ ցուցանակ, որը խորհրդանշում է բանակցությունների ավարտը:
Ղազախստանի նախագահն այսօրվա իրադարձությունն անվանել է պատմական և նշել. «ԱՀԿ-ին անդամակցության բանակլցությունների մեկնարկից հետո Ղազախստանի տնտեսության կառուցվածքն զգալիորեն փոփոխվել է, այն դարձել է ավելի ուժեղ և բաց»:
Ղազախստանը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է: