Վիտալի Կլիչկոն երդում է տվել Կիեւի քաղաքագլխի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Ինչպես հունիսի 5-ին Կիեւի քաղխորհրդի առաջին նստաշրջանում հայտարարել է Կիեւի տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Տերեշչենկոն, Կլիչկոն պաշտոնապես դարձել է քաղաքապետ, տեղեկացնում է «Ուկրինֆորմ»-ը:

 

«Կլիչկոն պաշտոնապես դարձել Է Կիեւի քաղաքապետ եւ կստանա Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետի վկայական»,-ասել է Տերեշչենկոն:

 

Ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, Կլիչկոն Կիեւի քաղաքապետի ընտրություններում ստացել է մայրաքաղաքի բնակիչների ձայների մեծամասնությունը՝ 56,7 տոկոս (765 հազար 20 ձայն):

 

Հունիսի 5-ին Ուկրաինայի Գերագույն ռադան Կլիչկոյին զրկել Է պատգամավորական մանդատից: