Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն Մայդանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներին, որն արդեն կես տարուց ավելի շարունակվում Է Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում, առաջարկել Է մեկնել Կիեւի մերձակա առողջարաններից մեկը: Այդ մասին Կլիչկոն հուլիսի 3-ին հայտնել Է լրագրողներին:

 

«Մենք մայդանցիներին առաջարկում ենք տեղափոխվել եւ ազատել երթեւեկությունը Կիեւի կենտրոնի հանգուցային ճանապարհին»,-հայտարարել Է Կիեւի քաղաքագլուխը:

 

Կլիչկոն հերքել Է տեղեկատվությունն այն մասին, թե բողոքի մասնակիցներին կարող են ուժով արտաքսել քաղաքի կենտրոնից:

 

«Ո՛չ մի դեպքում: Կիեւի մերձակայքում կան առողջարաններ, կան ճամբարների (պիոներական) կիսակառույց շենքեր, որոնք չեն գործում: Մենք նրանց առաջարկում ենք ժամանակավորապես տեղափոխվել այնտեղ»,-ասել Է քաղաքապետը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: