Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հուլիսի 9-ին հայտարարել Է, թե չի պաշտպանում ուժային եղանակով Մայդանի ցրումը, այդ միջոցը ծայրահեղ քայլ Է համարում, բայց հերթական անգամ ընդգծում Է, որ մարդիկ պետք Է ցրվեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ուկրաինական ՈւՆԻԱՆ գործակալությանը:

 

«Ես վստահ եմ, որ Մայդանի ուժային ցրումը կարող Է միայն ծայրահեղ քայլ լինել: Ես դա չեմ դիտարկում եւ երբեք չեմ դիտարկել: Վստահ եմ, որ մենք պետք Է շփվենք եւ այնպես անենք, որ մարդիկ հեռանան»,-ասել Է քաղաքագլուխը:

 

Դրա հետ մեկտեղ Կլիչկոն հիշեցրել Է, որ «Կիեւի կենտրոնի գլխավոր զարկերակի՝ Կրեշչատիկի, արգելափակումը կաթվածահարում Է ամբողջ կենտրոնի աշխատանքը»: Նա նշել Է, որ կիեւցիներից մեծ թվով գանգատներ Է ստանում Մայդանի վերաբերյալ, եւ հիշեցրել, որ Մայդանում երբեմն կրակոցներ ու պայթյուններ են հնչում: Կլիչկոն նաեւ համոզմունք Է հայտնել, որ Մայդանի ազատման վերաբերյալ համատեղ որոշում կարող Է ընդունվել առաջիկա շաբաթներին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: