Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն հուլիսի 9-ին հայտարարել է, որ ուժային եղանակով Մայդանի ցրումը ծայրահեղ քայլ է համարում, բայց կարծում է, որ մարդիկ պետք է ցրվեն: Այս մասին հայտնքում է ria.ru-ն:
«Ես վստահ եմ, որ Մայդանի ուժային ցրումը ծայրահեղ քայլ է և ես այդ քայլը երբեք չեմ դիտարկել: Վստահ եմ, որ մենք պետք է բանակցենք և անենք ամեն ինչ, որ մարդիկ հեռանան»,-ասել Կլիչկոն:
Կլիչկոն հիշեցրել է նաև, որ Կիևի կենտրոնի գլխավոր զարկերակի՝ Կրեշչատիկի, արգելափակումը կաթվածահարում Է ամբողջ կենտրոնի աշխատանքը: