Կիևի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոն Մայդանում անցկացվող բողոքի ակցիայի մասնակիցներին, որն արդեն կես տարուց ավելի շարունակվում է Ուկրաինայի մայրաքաղաքի կենտրոնում, առաջարկել է մեկնել Կիևի մերձակա առողջարաններից մեկը: Այդ մասին Կլիչկոն հուլիսի 3-ին հայտնել է լրագրողներին:
«Մենք մայդանցիներին առաջարկում ենք տեղափոխվել և ազատել երթևեկությունը Կիևի կենտրոնի հանգուցային ճանապարհին»,- հայտարարել է Կիևի քաղաքագլուխը:
Կլիչկոն հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե բողոքի մասնակիցներին կարող են ուժով արտաքսել քաղաքի կենտրոնից:
«Ո′չ մի դեպքում: Կիևի մերձակայքում կան առողջարաններ, կան ճամբարների (պիոներական) կիսակառույց շենքեր, որոնք չեն գործում: Մենք նրանց առաջարկում ենք ժամանակավորապես տեղափոխվել այնտեղ»,- ասել է քաղաքապետը, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: