Մայդանի ինքնապաշտպանության շտաբը կոչ Է անում իր ակտիվիստներին՝ փողոցներում պարեկել առանց դիմակների ու զենքի եւ հանդես Է գալիս միլիցիային շուտափույթ քաղաքների փողոցներ վերադարձնելու օգտին, տեղեկացնում Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

 

«Շտաբը հայտարարում Է, որ պարեկումը պետք Է կատարվի բաց դեմքերով, առանց դիմակների: Ինքնապաշտպանությունը պաշտոնապես գրավոր կարգադրություն Է անում չթաքցնել դեմքը, հանել դիմակները եւ աստիճանաբար զինաթափվել, ինչպես նաեւ ագրեսիա չդրսեւորել, չգրավել վարչական շենքերը: Այդ ամենն արդեն պատկանում Է Ուկրաինայի ժողովրդին»,-մամուլի ասուլիսում հայտնել Է ինքնապաշտպանության շտաբի փոխղեկավար Վասիլի Ռոժկոն:

 

Նա նշել Է, որ այժմ արդեն որեւԷ մեկից թաքնվելու կարիք չկա, չկա նաեւ մահակներ, զարկիչներ կամ պաշտպանության այլ իրեր կրելու անհրաժեշտություն: «Այն ժամանակները շատ արագ անցան: Մենք ուժային դիմակայության ժամանակներից արագորեն անցանք այն ժամանակաշրջանին, երբ հարկավոր Է պետություն կառուցել»,-ընդգծել Է Վ.Ռոժկոն: