Միլիարդատեր Պորոշենկոն, ով ըստ Еxit poll-ի հաղթում է Ուկրաինայի նախագահական ընտրությունների առաջին փուլում, հայտնել է, որ Կիևի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել անվանի բռնցքամարտիկ Վիտալի Կլիչկոն։ Այս մասին տեղեկացնում է ria.ru-ն։
«Մենք ունենք ներքին ուսումնասիրություն, ըստ որի Կիևն արդեն ունի իր քաղաքապետը, և դա Վիտալի Կլիչկոն է»,-ասել Պորոշենկոն։
Կլիչկոն ավելի վաղ հայտարարել էր Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր մանակացությունից հրաժարվելու մասին։
Սա հայտնի և հեղինակավոր բռնցքամարտիկի՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետ դառնալու արդեն երրորդ փորձն էր: