Կիևի պետական քաղաքային վարչակազմի նախագահ Վլադիմիր Մակեենկոն դուրս է եկել իշխող Ռեգիոնների կուսակցությունից: Այս մասին հայտնում է UNIAN-ը:
«Ոչ մի իշխանություն արժանի չէ մարդկային զոհերի: Ոչ մի օլիգարխ չի մահացել, ոչ մի քաղաքական գործիչ չի մահացել, ես զբաղված եմ տասնյակ հասարակ մարդկանց թաղումով: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ պատրաստ եմ անել հնարավոր ամեն բան Ուկրաինայի սրտում՝ Անկախության հրապարակում, եղբայրասպանության և արյունահեղության դադարեցման համար»,-ասել է Մակեենկոն:
Դիմադրության ազգային շտաբի հաղորդմամբ՝ առաջիկա ժամերին Կիևում արտակարգ դրություն կհայտարարվի: Այդ ժամանակ ամբողջովին կանջատվի համացանցն ու բջջային կապը: Շտաբը կոչ է անում բոլորին դուրս գալ Մայդան: