Կիևում մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի իմպիչմենտի պահանջով երթ:
Մասնակիցները հավաքվել են Կիևի Տարաս Շևչենկո հրապարակում:
Բողոքի ակցիան համակարգում է Օդեսայի նախկին քաղաքապետ Սաակաշվիլին:
Երթի մասնակիցների ձեռքներին պահում են Ուկրաինայի եւ Վրաստանի ազգային, ինչպես նաեւ Ուկրաինայի զինված ուժերի դրոշները, պաստառներ՝ իմպիչմենտի պահանջով գրառումներով և այն քաղաքաների անուններով, որտեղից մասնակիցներ են միացել: