Քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ արդեն սկսվել են Օպերայի հարակից տարածքում «քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և բիզնես ծավալած տնտեսվարողների» սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։
Սրճարանների աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում հեղափոխական երգերի ներքո։ Նրանք նշում են, որ 300֊ից ավելի աշխատակից մնում է գործազուրկ։
Նշենք, որ քաղաքապետարանը պլանավորել է կանաչապատել այս տարածքը՝ այն բետոնյա ծածկույթից ազատելուց հետո։