Շիրակի մարզպետարանի մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողները կառույցի կին աշխատակիցներին թույլ են տվել դուրս գալ շենքից: Այս պահին ներսում ծնողներն ու հարազատներն են, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, կառույցի տղամարդ աշխատակիցները, ոստիկաններն ու ԱԱԾ Շիրակի մարզայի վարչության պետը: Վերջինս բանակցում է ծնողների ու հարազատների հետ: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Նշենք, որ ժամը 14:00-ից 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողները արգելափակել են Շիրակի մարզպետարանի մուտքը:
Ավելի վաղ Շիրակի մարզպետարանի ելքերն ու մուտքերն արգելափակած գերեվարված զինծառայողների ծնողներին ոստիկանները փորձել էին ուժով դուրս բերել շենքից: Նրանց, սակայն դա չէր հաջողվել: Ոստիկանության գործողությունների հետևանքով ընդհարում էր եղել: