Մարզահամերգային համալիրի մամուլի բաժինը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.
«ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից այս պահին ապօրինի գործողություններ է իրականացվում Մարզահամերգային համալիրի հանդեպ: ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները ներխուժել են Մարզահամերգային համալիր և առանց հիմնավորումների համալիրի աշխատակիցներին դուրս են հրավիրում շենքից: Այս ամենը հետևանք է Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ բյուջեից շուրջ 25մլն ԱՄՆ դոլարի ՄՀՀ-ին փաստորեն չտրամադրված վարկի շուրջ մութ պատմությունը քողարկելու»:
Մամուլի պատասխանատու Լիլիա Ադունց