ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս է եկել ԱԱԾ շենքից։
«Այսօրվա կատարված գործողությունները, որոնք տեղի են ունեցել իմ հայտարարությունից հետո եղել է, քաղաքական հետապնդում է։ Պապուս թվի գործեր են քննում։ Քննությունը կատարվում է, դուք ամեն ինչից տեղյակ կլինեք, բայց ես էլի եմ ասում սա քաղաքական հետապնդում է»,-ասաց Ծառուկյանը հակիրճ պատասխանելով ընդամենը մեկ հարցի։
Գագիկ Ծառուկյանը կոչ արեց հավաքի մասնակիցներին գնալ տուն։