Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը դուրս եկավ ՀՀ ոստիկանության շենքից: Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր մոտ անօրինական զենք չեն հայտնաբերել:
«Ինձ մոտ 3 օրինական զենք կա: Երեք օրինական զենք ունեցող մարդը երբեք անօրինական զենք-զինամթերք չի պահում»,- ասաց Հայրապետյանը:
Փետրվարի 4-ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը բերման էր ենթարկվել ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, կրելու կամ պահելու կասկածանքով: