Ուկրաինայի ընդդիմադիր ՈւԴԱՐ կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն նախագահ Յանուկովիչին մեղադրել է Ռուսաստանի ներդրումների դիմաց Ուկրաինայի ռազմավարական ունեցվածքը գրավ դնելու համար և նրան ռինգ է հրավիրել:
Նեզալեժնոստի մայդանում ելույթ ունենալիս նա հայտարարել է, որ Յանուկովիչն իր անձնական հակառակորդն է, և ինքը նրան ռինգ է հրավիրում:
Կլիչկոն պահանջել է Յանուկովիչից մանրամասն ներկայացնել, թե ինչ պայմաններում է Ռուսաստանը համաձայնվել իջեցնել Ուկրաինային մատակարարվող գազի գինը և 15 մլրդ դոլարի ներդրումներ կատարել: Նա նաև կասկածներ է հայտնել, որ այդ զիջումներն արվել են Ուկրաինայի գազափոխադրման համակարգը գրավի տակ դնելու դիմաց, մեջբերում է Kommersant պարբերականը: