Ուկրաինայի կառավարության կողմից պատրաստված «2014 թվականի մայիսի 25-ին համաուկրաինական կոնսուլտատիվ հարցում անցկացնելու մասին» օրինագիծը մայիսի 6-ին հրապարակվել Է Գերագույն ռադայի կայքում:
Օրինագծին կից բացատրագրի համաձայն՝ այն մշակվել Է մայիսի 25-ին Ուկրաինայի նախագահի արտահերթ ընտրությունների հետ միաժամանակ համաուկրաինական կոնսուլտատիվ հարցման անցկացումն ապահովելու նպատակով: Հացմանը ներկայացվող հարցերը սահմանվում են Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշմամբ:
Օրինագծում նշված Է, որ «համաուկրաինական հանրային հարցումն ունի խորհրդակցական բնույթ, իսկ հարցման մասնակիցների մեծամասնության կարծիքը, որոնք մասնակցել են ներկայացված հարցի քվեարկությանը, քննարկվում եւ նկատի Է առնվում պետական իշխանության այն մարմինների կողմից որոշումներ կայացնելիս, որոնց այն վերաբերում եւ որոնց լիազորություններին վերագրվում Է», հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը: