Ուշադրություն

 

Օգոստոսի 1-4-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:

 

Հանրապետության տարածքում՝ օգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

 

Երևանում՝ օգոստոսի 1-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: