Հուլիսի 21-22-ը Սյունիքի հովիտներում և Արարատյան դաշտում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում' հուլիսի 22-ին‵ հյուսիսային շրջաններում, 23-24-ը, 26-ին շրջանների մեծ մասում, 25-ին‵ հարավ-արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 23-25-ին կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում՝ հուլիսի 22-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 23-24-ը, 26-ին երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, ամպրոպի ժամանակ‵ քամու ուժգնացում‵ 15-17 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան 40.10C (1989թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 14.40C (1983թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 27.20C: