ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը զգուշացնում է, որ Հայաստանում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ն սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրապետության տարածքում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը օգոստոսի 28-29-ը կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևան քաղաքում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ: