«Երևանյան ամառ 2015»-ը Կարապի լճի բացօթյա էկրանի շուրջ էր հրավիրել լավ կինոյի սիրահարներին՝ դիտելու «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնին ներկայացված խաղարկային ու վավերագրական կարճամետրաժ ֆիլմերից 4-ը։ Ցուցադրված ֆիլմերը նկարահանել են հայ կինոռեժիսորներ՝ Հայաստանից, Բուլղարիայից, Ֆր անսիայից։
Կինոսերներին են ներկայացվել «Ոսկե ծիրան» 12-րդ միջազգային կինոփառատոնի՝ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակին արժանացած «Ճանապարհ» (ռեժիսոր՝ Գագիկ Մադոյան, Հայաստան), «Օտարը» (ռեժիսոր՝ Տաթև Հակոբյան, Հայաստան), «Սանդվիչ կղզու մարդը» (ռեժիսոր՝ Լևոն Մինասյան, Ֆրանսիա), «Ինչպես գիրանալ առողջ եղանակով» (ռեժիսոր՝ Գևորգ Ասլանյան, Բուլղարիա) ֆիլմերը։