WTA-ն պաշտոնական կայքում սկսել է ամսվա լավագույն թենիսիստուհուն որոշելու քվեարկությունը:
Հավակնորդների շարքում է Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը:
Հիշեցնենք, որ Գասպարյանը հաղթեց Բաքվում ընթացող թենիսի մրցաշարում և նվաճեց իր առաջին WTA տիտղոսը կարիերայում:
Հավելենք, որ Գասպարյանը հաղթել էր նաև զուգախաղի մրցաշարում:
Քվեարկությանը կարող եք մասնակցել այստեղ