ՖԻԴԵ-ն հրապարակել է այն մարզիչների ցուցակը, ովքեր հավակնում են 2013 թվականի լավագույն մարզիչների համար սահմանված մրցանակներին:
Հայաստանի հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը ներկայացված է Միխայիլ Բոտվիննիկի անվան մեդալին, որը շնորհվում է աշխարհի տղամարդկանց լավագույն մարզչին: Այս անվանակարգում թեկնածուների մեջ է նաև Ռուսաստանի հավաքականի մարզիչ Յուրի Դոխոյանը: Տիգրան Պետրոսյանի անվան մեդալի (այն շնորհվում է առանձնահատուկ նվաճումների համար) թեկնածուների մեջ է Իգոր Զայցև-Աղայանը: Հիշեցնենք, որ մեր հայրենակիցը եղել է, մասնավորապես, Տիգրան Պետրոսյանի և Անատոլի Կարպովի մարտավկան: Այս մասին գրում է Armchess.am կայքը:
ՖԻԴԵ-ի «փառքի սրահին» արժանանալու թեկնածուների մեջ է հայկական շախմատի լավագույն մարզիչներից մեկը' Օլեգ Դեմենտևը, ով մարզել է, մասնավորապես, Ռաֆայել Վահանյանին, Արշակ Պետրոսյանին, Վլադիմիր Հակոբյանին: Դափնեկիրների անունները ՖԻԴԵ-ն կհրապարակի շախմատի համաշխարհային օլիմպիադայի օրերին: