Գյումրիում Ավետիսյանների ընտանիքին սպանած ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին միայն դասալքության համար սպառնում է մինչև տասը տարի ազատազրկում: ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածը սահմանում է մինչև տասը տարվա ազատազրկում դասալքության համար, բայց քանի որ Պերմյակովը մեղադրվում է միաժամանակ երեք հոդվածներով' դասալքությո ւն, զենքի հափշտակում եւ ապօրինի կրում, ապա Հյուսիսկովկասյան օկրուգի զինվորական դատարանի մամուլի քարտուղար Ալյոնա Կատկալոյի խոսքով, որոշումը կայացնելիս երեք հոդվածները կհամադրվեն:

 

«Պերմյակովը հունվարի 12-ին ծառայության վայրը լքել է առանց համապատասխան թույլտվության' վերցնելով զենք-զինամթերքը: Դա նշանակում է, որ նրա պատիժը կսահմանվի Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի երեք հոդվածների' 338 հոդվածի 2 կետի, 226 հոդվածի 3-րդ կետի «գ» ենթակետի եւ 222 հոդվածի առաջին կետի պահաջներով»,- Գյումրիում լրագրողներին տեղեկացրեց Կատկալոն:

 

ՌԴ քրեական օրենսգրքի 226 հոդվածի հիշյալ կետով նախատեսվում է պատիժ 5-12 տարի ժամկետով, 222-ով' մինչև երեք տարի: