Օգոստոսի 13-ին, ժամը 08.25-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով:

 

Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

 

 

Նախնական տվյալներով կան մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները տեղափոխվել են Արարատի ԲԿ:

 

 

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունից, տեղեկացրին, որ ներկա պահին դեպքի վայրում աշխատում է Արարատի, Արատաշատի և Վեդու բժշկական կենտրոնների շտապօգնության 5 բրիգադ: Արարատի բժշկական կենտրոն են ուղարկվել լրացուցիչ մասնագիտական խմբեր, մասնավորապես, վիրաբույժներ Արատաշատի և Վեդու բժշկական կենտրոններից:

 

 

Ժամը 10:00-ի դրությամբ ութը վիրավոր տեղափոխվել է Արարատի ԲԿ, 1-ը Վեդու ԲԿ: Կա մեկ զոհ: Տուժածներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Բժշկական ցուցումներից ելնելով' ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպել է նրանցից մեկի տեղափոխումը մայրաքաղաքի մասնագիտացած բժշկական կենտրոն: Մյուս տուժածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բժշկական օգնություն տեղում:

 

Տուժածների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Լուսանկարները` Shamshyan.com-ի