Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանդիպել է Պաղեստինի Գազայի հատվածը փաստացի վերահսկող «Համաս» կազմակերպության քաղաքական թեւի առաջնորդ Հալիդ Մեշալի հետ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, մեկ ժամից ավել տեւած հանդիպումն անցել է փակ դռների հետեւում: Հանդիպման ժամանակ կողմերի միջեւ քննարկված հարցերի վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

 

Թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ «Համաս»-ի առաջնորդի հետ հանդիպել է նաեւ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: Այս հանդիպումը, որը տեւել է 2,5 ժամ, նույնպես անցել է մամուլի համար փակ պայմաններում:

 

Պաղեստինյան «Համաս» կազմակերպությունը, որը պայքարում է Պաղեստինը որպես անկախ պետություն հռչակելու համար, Արեւմուտքի կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կառույց: