Քաղաքացի Զոհրաբ Խ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 3-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Սևան-Երևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքին հարող հատվածում ճանապարհային ոստիկանության ծառայողները կանգնեցրել են իր վարած ավտոմեքենան և, պարզելով, որ մեքենան վարում է ոգելից խմիչքի ազդեցության տակ, այդ հանգամանքը չարձանագրելու համար իրենից պահանջել են կաշառք, սակայն ինքը հրաժարվել է գումար տալ ոստիկաններին: Այնուհետև հրաժարվել է նաև հարբածության աստիճանի որոշման համար անհրաժեշտ զննումից, ինչի կապակցությամբ ոստիկանության նույն աշխատակիցները վիրավորել և բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

 

 

ՀՀ ճանապարհային ոստիկանության հատուկ ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից կաշառք պահանջելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

 

 

Կատարվում է նախաքննություն: