Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սեպտեմբերի 27-ին տեղի ունենալիք նվիրական իրադարձության' Մյուռոնօրհնեքի պատրաստությունները սկսվում են 40 օր առաջ: Այդ նպատակով ձիթայուղով լի արծաթե կաթսան դրվել է Մայր Տաճարի Ավագ Խորանին և փակվել շղարշե ծածկոցով:

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մայր Աթոռի տեղեկ ատվական համակարգի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տեր Զաքարիա վարդապետ Բաղումյանը: Նա հայտնել է, որ ամեն օր' երեկոյան ժամերգությունից հետո, կկատարվի ձիթայուղի օրհնության աղոթք: Հայր Զաքարիան խոստացել է իր ֆեյսբուքյան էջում ամեն օր զետեղել տեղեկատվություն Մյուռոնի խորհրդի, բաղադրության, նշանակության և հարակից մյուս հարցերի մասին: «Կարծում եմ, որ հետաքրքիր է լինելու, ինչպես նաև շահեկան մեր մտքի և հոգու համար:

 

Այնպես որ, 40 օր զինվում ենք հոգևոր գիտելիքներով' նաև համացանցի միջոցով պատրաստվելով Մյուռոնօրհնեքի սրբազան արարողությանը: Հետևե´ք, տարածե´ք և օգտվե´ք»,-գրել է նա: