Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։
Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը սույն թվականի ապրիլի 1-ից ծառայության է կոչվել Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունում։
Գերաշնորհ Տ․ Դանիել եպիսկոպոս Ֆընտըգյանը սույն թվականի ապրիլի 1-ից նշանակվել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ասպիրանտուրայի բաժնի ղեկավար։