Քլիֆդայվեր Լասո Շալեն նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել: Էքստրեմալը, գտնվելով շվեյցարական Ալպերում, ջուրն Է ցատկել 58,8 մետր բարձրությամբ ժայռից, ինչը մոտավորապես հավասար Է 19-հարկանի շենքի բարձրությանը եւ գերազանցում Է Պիզայի աշտարակի բարձրությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Նախորդ ռեկորդը կազմում Էր 56,71 մետր:
Ազատ վայրԷջքի ընթացքում, որը տեւել Է 3,5 վայրկյան, Շալեն ժամում շուրջ 123 կիլոմետր արագություն Է զարգացրել: Մարզիկին ուղեկցել են մի խումբ ջրասուզորդներ, որոնք արտակարգ պատահարի դեպքում պատրաստ Էին օգնություն ցուցաբերել Էքստրեմալին; Բայց 27-ամյա շվեյցարացին տեխնիկապես ճիշտ Է կատարել ցատկը եւ կարողացել Է խուսափել վնասվածքներից: