ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում օգոստոսի 21-ին' ժամը 09.38-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Գյուլբեկյան փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել տրոլեյբուսի լարերի կարճ միացում՝ հրդեհի բռնկմամբ, լարերը պոկվել և ընկել են ավտոճանապարհի երթևեկելի գոտի: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում' առանց հրդեհի բռնկման, կտրվել են տրոլեյբուսի էլեկտրական լարերը պահող մետաղալարերը և ընկել երթևեկելի գոտի: Հրշեջ-փրկարարները մետաղալարերը հեռացրել են երթևեկելի գոտուց: