Ադրբեջանում հերթական խորհրդարանական ընտրությունների ընտրական արշավը կմեկնարկի օգոստոսի վերջին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, այսօր հայտարարել է Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը:

 

Նա հայտնել է, որ շրջանային ընտրական հանձնաժողովների անդամների եւ նախագահների համար այսօրվանից լուսավորչական միջոցառումներ են անցկացվում, իսկ հետո նման պարապմունքներ պետք է անցկացվեն նաեւ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար: