Տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների ժամանակ՝ 2019 թ. փետրվարի 17-ին տեղամասային ընտրական հանձնաժողովներում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքը կստանա 23-ական նախագահի և քարտուղարի պաշտոն, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 7-ական և «Լուսավոր Հայաստան»-ը՝ 4-ական:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունվարի 22-ի արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտնեց ԿԸՀքարտուղար Արմեն Սմբատյանը:
«Ընդհանուր առմամբ 7 մարզում են տեղի ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունները, 10 համայնքում: Դրանք կազմակերպելու է 8 տարածքային ընտրական հանձնաժողով: Ձևավորվել է 34 տեղամասային ընտրական հանձնաժողով»,- ընդգծեց Սմբատյանը:
Նրա խոսքով՝ հանձնաժողովներում նախագահի և քարտուղարի պաշտոններն իրականացվում են ավտոմատացված համակարգի միջոցով: