Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարած արտահերթ նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի Սյունիքի, Վայոց ձորի և Տավուշի մարզերի թվով 35 համայնքներում 2014 թվականի դեկտեմբերի 14-ին և Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքում դեկտեմբեր 7-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահի և քարտուղարի պաշտոնների բաշխումը' Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, 2014 թվականի դեկտեմբերի 14-ի տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովներում նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ.

 

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)' 21-ական, «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)' 15-ական, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)' 5-ական, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)' 2-ական, «Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)' 2-ական, «Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)' 2-ական: